Քրեական հետախույզներն ու վետերանները հետախուզվողի են հայտնաբերել
23.04.2021 11:46
Հայտարարվել է հետախուզում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով ոստիկանության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի վետերանների հետ, ապրիլի 22-ին Օհանովի փողոցից բերման են ենթարկել 22-ամյա Լինդա Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: