Գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
24.02.2021 12:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրականացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության կրթահամալիրի ուսանողի հետ փետրվարի 23-ին Որմնադիրների փողոցից բերման են ենթարկել 42-ամյա Կամո Խ.-ին, որը փետրվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: