ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Ջրվեժ գյուղում

Հետախուզվողը հայտնաբերվեց Ջրվեժ գյուղում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 23-ին Ջրվեժ գյուղի տներից մեկում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Լիլիթ Կ.-ին, որը հուլիսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: