Ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
25.05.2019 13:42
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 24-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 21.40-ին Դավիթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, Դավիթաշենի բնակիչ Դավիթ Գ-ն, որը մայիսի 24-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: