Հետախուզվում էր գողության և խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 24-ին Իսահակյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Մ.-ին, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					