Ավանի բաժանմունքի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
25.08.2021 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 24-ին Ռուսթավելու փողոցից բերման է ենթարկվել 40-ամյա Էդվարդ Մ.-ն, որը օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: