Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Մաշտոցի պողոտայում
25.10.2021 10:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Մաշտոցի պողոտայից Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Գևորգ Գ.-ն, որը հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: