Հետախուզվում էր սպանությանը հանցակցելու մեղադրանքով
26.03.2021 11:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 25-ին Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Վարդգես Ա.-ն, որը 2020 թ. հուլիսի 15-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի (Սպանությանը հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վարդգես Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: