Աշտարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
 
                                            Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները մարտի 25-ին Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի Միկոյան փողոցում հայտնաբերել և Աշտարակի բաժին բերման են ենթարկել 60-ամյա Արտավազդ Վ.-ին, որը ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					