Հետախուզվողը հայտնաբերվեց Խանջյան փողոցում
26.07.2021 11:04
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին Խանջյան փողոցից բերման է ենթարկվել 58-ամյա Թամելա Ա.-ն, որը մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: