Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Աերացիա թաղամասից բերման է ենթարկվել 24-ամյա Գուրգեն Պ.-ն, որը օգոստոսի 20-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գուրգեն Պ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
