ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերեցին 38-ամյա հետախուզվողին

Հունիսի 26-ին, ժամը 15.30-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժնի  համայնքային ոստիկանների  և քրեական  հետախույզների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հիվանդանոցի մոտից բերման է ենթարկվել 38-ամյա Արմեն Կ.-ն, որը հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի  266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 4-րդ մասի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի  (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքներով: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: