ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Օգոստոսի 26-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Արտաշատի խճուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Նարեկ Ա.-ն, որը օգոստոսի 12-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին, և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին, ժամը 15.45-ին, Էջմիածին քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Աշոտ Ս.-ն, որը 2020 թ. մայիսի 1-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: