ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարաշի բաժանմունքի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողին

Հունիսի 27-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության  Մարաշի բաժանմունքի  քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն  իրացնելով, Երևանի  Դավիթաշեն 1-ին թաղամասից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել  40-ամյա Սասուն Հ.-ին, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի  118 հոդվածի (ծեծը)  մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: