Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
28.09.2021 11:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների, վարչական շրջանի վետերանների և Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 27-ին Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Ռազմիկ Ա.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: