Մաշտոցի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
13.02.2021 11:26
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 12-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մարգարյան փողոցից բաժին բերման է ենթարկվել Աշոտ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածի 1-ին մասի և 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: