Ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
13.05.2020 11:31
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վարչական տարածքի վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 11.40-ին, Մաշտոցի բաժին է ներկայացել 26-ամյա Մասիս Խ.-ն, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 1-ին մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: