Հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղում
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 29-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցից բերման են ենթարկել 43-ամյա Արմեն Ե.-ին, որը հունվարի 14-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Արմեն Ե.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					