Նաիրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արմավիրի մարզում
23.01.2021 13:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 22-ին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 53-ամյա Սանասար Ա.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: