Ճամբարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Վանաձորում
19.06.2020 12:09
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 11.30-ին, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերվել և Ճամբարակի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Կարեն Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Կարեն Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: