Հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում
19.06.2021 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով և համագործակցելով սահմանային անցակետի ծառայողների հետ, հունիսի 18-ին Մեղրիի սահմանային անցակետից բերման են ենթարկել 33-ամյա Ռեզա Ս.-ին, որը 2018 թ. հունվարի 19-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: