ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզում

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արմավիրի մարզում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել և Բաղրամյանի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Դավիթ Հ.-ն, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Դիտավորյալ ուրիշի գույքը ոչնչացնելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Առանց խափանման միջոցի:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: