Հետախուզվողը օդանավակայանից տեղափոխվեց ոստիկանություն
02.10.2021 12:05
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 1-ին-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արշակ Ա.-ն, որը 2018 թ. մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: