Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 2-ին Մանանդյան փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Գագիկ Ա.-ին, որը մայիսի 31-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
