Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
06.02.2021 11:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը փետրվարի 5-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել 27-ամյա Վահագն Մ.-ին, որը հունվարի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վահագն Մ.-ն փոխանցվել է Կենտրոնական բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: