ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ ծառայողները Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվողի են հայտնաբերել

ՔՈԳՎ ծառայողները Ստեփանավանի բաժնի կողմից  հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 4-ին Վաղարշյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել 59-ամյա Սարգիս Ղ.-ն, որը նոյեմբերի 5-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 190-րդ (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սարգիս Ղ.-ն փոխանցվել է Ստեփանավանի բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: