Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սեբաստիայի փողոցում
07.09.2021 11:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 6-ին Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել 45-ամյա Արման Բ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: