ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
08.04.2021 12:26
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել 44-ամյա Հովհաննես Ա.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: