Գողության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
08.06.2021 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Հրաչյա Դ.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հրաչյա Դ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: