Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դսեղ գյուղում
09.08.2021 12:05
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մեծամորի և Թումանյանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Լոռու մարզի Դսեղ գյուղից Մեծամորի բաժին բերման են ենթարկել 60-ամյա Հարություն Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հարություն Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: