Պարեկները և Մալաթիայի բաժնի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
09.09.2021 11:18
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 8-ին Սվաճյան փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Համլետ Թ.-ն, որը օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: