Քրեական հետախույզներն ու ՃՈ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և ճանապարհային ոստիկանության ՀՔԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 8-ին Գաջեգործների փողոցից բերման է ենթարկվել 72-ամյա Վաղինակ Պ.-ն, որը օգոստոսի 3-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: