Հետախուզվողը ներկայացավ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում
10.04.2021 12:18
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 9-ին Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 48-ամյա Ռուբեն Ղ.-ն, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ռուբեն Ղ.-ն ներկայացվել է Մաշտոցի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: