Կումայրիի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
10.12.2021 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 9-ին Ազատության պողոտայի և Ա. Ահարոնյան փողոցի խաչմերուկից բերման է ենթարկվել 22-ամյա Հովհաննես Հ.-ն, որը հոկտեմբերի 28-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հովհաննես Հ.-ն հանձնվել է Կումայրիի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: