1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվող անձանց

Ոստիկանները հայտնաբերել են հետախուզվող անձանց

Մարտի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Շիրազի փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Կիմ Գ․-ն, որը 2019 թ. օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, համագործակցելով ոստիկանության վետերանների խորհրդի հետ մարտի 20-ին, ժամը 22.30-ին, Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Տարոն Պ․-ին, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Խուլիգանական դրդումներով դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես և ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները մարտի 20-ին, ժամը 13.00-ին, Երևան քաղաքի Գոգոլի փողոցից բերման են ենթարկել 28-ամյա Ֆրունզե Բ․-ին, որը 2019 թ. օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասի  և 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: