Էրեբունու ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
11.01.2021 12:36
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հունվարի 9-ին Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 50-ամյա Վեսմիր Բ.-ին, որը դեկտեմբերի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: