Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 10-ին բաժին է ներկայացել 38-ամյա Դավիթ Ք.-ն, որը սեպտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
