Խարդախության համար հետախուզվող է հայտնաբերվել
Նոյեմբերի 20-ին, ժամը 09.30-ին, Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղից ոստիկանության Վայքի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Սուրիկ Հ.-ն, որը նոյեմբերի 19-ից ոստիկանության Վայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
