Հետախուզվողը բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից
12.06.2021 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 11-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 31-ամյա Գոռ Դ.-ին, որը 2020 թ. սեպտեմբերի 2-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Գոռ Դ.-ն հանձնվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: