Հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 24-ամյա Դավիթ Փ.-ն, որը օգոստոսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: