Պարեկները հետախուզվողին հայտնաբերեցին Գայի պողոտայում
14.12.2021 11:16
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Գայի պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 31-ամյա Ալբերտ Մ.-ին, որը նոյեմբերի 17-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ալբերտ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: