Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
16.06.2021 10:50
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին Կրասնոդար-Գյումրի չվերթի ինքնաթիռով վերադարձել և Վաղարշապատի բաժին է ներկայացել 42-ամյա Կարեն Ղ.-ն, որը 2017 թ. հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: