Հետախուզվողը հայտնաբերվեց պարեկների և քրեական հետախույզների համատեղ միջոցառումներով
16.10.2021 12:30
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկների և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 15-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Արիգ Տ.-ն, որը սեպտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: