Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով
17.09.2021 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Վիգեն Գ.-ն, որը հունիսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վիգեն Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: