Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վայքում
18.06.2021 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 17-ին Վայք քաղաքից բերման է ենթարկվել 35-ամյա Գագիկ Ա.-ն, որը ապրիլի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գագիկ Ա.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: