Մաշտոցի բաժնի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
19.01.2021 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 18-ին Ֆուչիկի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 30-ամյա Էմանուել Ռ.-ին, որը 2020 թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: