Հետախուզվողը հայտնաբերվեց Ալեք Մանուկյան փողոցում
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները փետրվարի 18-ին Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 27-ամյա Սամվել Հ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Սամվել Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					