Ավազակության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
 
                                            Մարտի 18-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 25-ամյա Նիկոլայ Ռ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Նիկոլայ Ռ.-ն փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					