ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
19.06.2021 12:17
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 18-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 52-ամյա Միխայիլ Լ.-ն, որը ապրիլի 29-ից ՌԴ Վլադիմիր քաղաքի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի (Հարկերից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: