ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության ԱՎՎ Քանաքեռ-Զեյթունի անձնագրային բաժանմունքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին անձնագրային բաժանմունքի սպասասրահից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Մհեր Հ.-ն, որը նոյեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մհեր Հ.-ն հանձնվել է Կենտրոնական բաժնի ծառայողներին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: